copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:41 09-03-2022

Հակառակորդը կրկին կրակել է Խրամորթի ուղղությամբ

«Գիշերը ժամը 00։10-ին կրակոց է եղել և վերջ»։

Այս մասին Oragir.news-ին փոխանցեց Արցախի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ գյուղում այժմ հանգիստ վիճակ է. «Կրակոցները տևել են մի քանի վայրկյան և դրանից հետո դադարել են։ Հիմա հանգիստ վիճակ է գյուղում։ Այդ կրակոցի հետևանքով նյութական վնաս չենք կրել, տուժածներ չկան»։

Ի պատասխան մեր հարցի՝ նա ասաց, որ օրեր առաջ բնակիչներին ուղղված «լքեք տարածքը» ձայնագրությունը այլևս հակառակորդի կողմից չի միացվում։ Հարցին, թե ռուս խաղաղապահներին էին դիմել, որևէ օժանդակություն նրանց կողմից եղա՞վ, պատասխանեց, որ դա գաղտնիք է, և այլևս չի կարող խոսել՝ զբաղված է։

Հիշեցնենք, որ մեկ այլ միջադեպ էլ Խրամորթում տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Ադրբեջանական զինված ուժերը զենքի սպառնալիքով վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին: Հիշեցնենք նաև, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան