Ներքին 4 տարի առաջ - 18:04 07-03-2022

Սփյուռքի հանձնակատարի ներգրավվածությունը այդ հարցում ես չեմ տեսնում. Մամիջանյան

«Առհասարակ այդ որոշումը՝ Սփյուռքի հետ աշխատանքներ տանելը նվազեցնելու վերաբերյալ, պետական կառավարումից փոքրիշատե տեղեկացված ոչ մի մարդ չի հանդգնի ասել, որ Սփյուռքի նախարարությունը վերափոխելը հատուկ հանձնակատարի ինստիտուտով վերաբերմունքի բարձրացում է։ Դա հստակ վերաբերմունքի նվազում է, և պետական կառավարումից հասկացող մարդը դա կփաստի, բայց դա, իհարկե, այս իշխանության մասին չէ»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Ես կարող եմ ֆիքսել 2 փաստ. համար առաջին՝ ես որևէ կերպ չեմ տեսել Սփյուռքի հանձնակատարի ներգրավվելը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված, մեր հայրենակիցների անվտանգությունը և, անհրաժեշտության դեպքում, տեղափոխումը ապահովելու համար, ես չգիտեմ՝ դա արվո՞ւմ է, թե՞ ոչ։ ԱԳՆ-ն իր վրա վերցրեց այդ գործառույթի պատասխանատվությունը՝ ըստ վերջին հարցուպատասխանի։ Բայց, ամեն դեպքում, Սփյուռքի հանձնակատարի ներգրավվածությունը այդ հարցում ես չեմ տեսնում։ Իսկ հարցին ես կկարողանամ ավելի առարկայական պատասխանել, եթե տիկին Գրիգորյանի նախաձեռնությունը հաջողությամբ ավարտվի, և պարոն Սինանյանը ներկայանա արտաքին կապերի հանձնաժողով՝ ներկայացնելու հաշվետվություն իր կատարած, իսկ ես կասկածներ ունեմ՝ ավելի շատ չկատարած աշխատանքի մասին, բայց գնահատականներս ես հնչեցրի թե՛ Ուկրաինայի մասով և թե՛, առավել ևս, իր սկանդալի մասով»,- ասաց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան