Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:34 05-03-2022

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու առիթով

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու առիթով:

«Պարոն Խաչատուրյան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայրենիքի և առհասարակ համայն մարդկության համար այս դժվարին ժամանակահատվածում երկրի պետական հիմնարկների կայուն և անխափան գործունեությունը խիստ անհրաժեշտ է: Այդ առումով, լիահույս ենք, որ որպես Հայաստանի պետության գլուխ և Սահմանադրության երաշխավոր, Ձեր երկարամյա պետական փորձն և հմտությունները պիտի ներդնեք՝ Հայաստանի Հանրապետության կայունության ու բարգավաճման գործին: Հնչակյան Կուսակցությունը՝ հավատարիմ իր պատմական առաքելության և սկզբունքներին, շարունակում է անվերապահորեն սատար կանգնել հայրենիքի բարoրության ու նրա պետականության ամրապնդման գործին։ Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում ուժ, կորով և հաջողություններ»,- նշված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի