Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:17 05-03-2022

Ավանի փոխթաղապետի արկածները կամ՝ պաշտոնյայի տնազը

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը պաշտոնավարումը սկսելուց հետո՝ 2019թ.-ից, պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ 2020թ.-ին Ներսես Պողոսյանը հայտնվեց սկանդալի մեջ Գևորգ Պետրոսյանի հետ հեռախոսային ձայնագրությունը հրապարակելուց հետո, երբ, որպես բացատրություն, նա պնդել էր, թե Անվտանգության ծառայության պահանջով է դա արել։ Գևորգ Պետրոսյանը ԶԼՄ-ներին պատմել էր, որ Պողոսյանը զանգել էր իրեն և ասել, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի մասին էլ վատ բաներ չխոսի։

2021թ.-ի փետրվարի 24-ին Ավանի փոխթաղապետը կրկին հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ Արփինե Հովհաննիսյանի մասին գռեհիկ գրառում անելու պատճառով։ «Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում»,- գրել էր նա։ Հանրության կոշտ արձագանքից հետո Պողոսյանը հեռացրել էր գրառումը։ Դեպքից մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, իր ֆեյսբուքյան էջում Պողոսյանը հերթական նոր գրառումը արեց՝ վիրավորելով ՄԻՊ Արման Թաթոյանին, քանի որ վերջինս դատապարտել էր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրողին հասցրած ապտակը։ Պողոսյանը Հակոբ Արշակյանի արարքը համարել էր հայրական ապտակ, իսկ Թաթոյանին անվանել 17ԻՊ։ Ապրիլի 9-ին Պողոսյանը անդրադարձել էր Մուրադովին. «Մուրադով, Մուրադով, մի տասովշիկ էլ էդ ա, էլի»։
Պողոսյանի էջը զուրկ է էթիկական նորմերից։ Վերջինս 2021թ.-ին՝ հատկապես ընտրությունների ընթացքում, հաճախ է գռեհիկ արտահայտություններ արել ընդդիմադիր պաշտոնյաների հասցեին՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Աշոտյանի, Գեղամ Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի։ «Ռոբի՛կ, եթե դու մտածում ես, որ այդքան կաս, անկախ քո ֆինանսական կարողությունից, որ քեզանից կամ քո կիլլերներից պետք է փախնեմ (վախենանք), սխալվում ես»։

Վերջերս էլ Պողոսյանը հայտնվել է ոստիկանության բաժնում գրպանում հայտնաբերված թմրանյութի կաթուցիչի պատճառով. նա բացատրել է, թե դա գտել է փողոցից, վերցրել է, որ չհայտնվի որևէ պատանու ձեռքում։

Հիշեցնենք, որ Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը 2016-ին դատապարտվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճռով և ազատ է արձակվել 2018թ.-ի հունիսի 13-ին։

Լուսինե Ալեքսանյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին