Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:07 04-03-2022

Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 70 հրթիռ է արձակվել Բելառուսից. ԱՄՆ ՊՆ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ուկրաինայի ուղղությամբ արձակված 480 հրթիռներից ավելի քան 70-ն արձակվել է Բելառուսից, հաղորդում է RBC-Ուկրաինան՝ ԱՄՆ ՊՆ-ին հղումով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի ուղղությամբ արդեն ավելի քան 480 հրթիռ է արձակվել. դրանցից ավելի քան 160-ը՝ ՌԴ տարածքից, ավելի քան 70-ը՝ Բելառուսից, մոտ 10-ը՝ Սև ծովից։ Ուկրաինայի տարածք ընկած հրթիռների մեծ մասն արձակվել է շարժական համակարգերից։

«Ավելի քան 230 հրթիռ է արձակվել Ուկրաինայի տարածքից, կան շարժական համակարգեր, դրանք տեղափոխվում են երկրի ներսում»,- նշել է ԱՄՆ ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

Նաև, Միացյալ Նահանգների գնահատականներով, Պուտինն իր նախապես պատրաստված ներուժի 90%-ը ներդրել է Ուկրաինա ներխուժման համար։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը