copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:02 03-03-2022

Միջուկային գործարքի ձախողվելու դեպքում ԱՄՆ-ն կզղջա. Իրանը սպառնում է հնարավոր հետևանքներով

ԱՄՆ-ն կզղջա Իրանի միջուկային գործարքի ձախողման համար, վստահ է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Այս մասին հայտնում է Tasnim News Agency-ն։

Թեհրանի ներկայացուցիչը նշել է, որ Իրանի «ակտիվ դիմադրության ռազմավարությունն» արդեն հաղթանակ է տարել Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ։

«Եթե Վիեննայում բանակցությունները չավարտվեն լավ գործարքով, ապա ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունն ու բաց թողնված հնարավորությունները»,- ասել է Շամխանին։

Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մասնակցում են համաձայնագրի մշակման բանակցություններին, որով Իրանը կհրաժարվի միջուկային զենքի հետագա զարգացումից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում