Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:37 08-09-2024

Ուկրաինան Իրանին սպառնում է «կործանարար հետևանքներով»

Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների կապակցությամբ։ Պաշտոնական Կիևը հայտարարել է՝ եթե այդ լուրերը հաստատվեն, դրանք «կործանարար հետևանքներ կունենան» ուկրաինա-իրանական հարաբերությունների վրա։ Փոխանցում է Azatutyun-ը։

Արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը արած հայտարարությամբ նաև կոչ է անում Իրանի ղեկավարությանը զերծ մնալ Ռուսաստանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելուց, ինչպես նաև միջազգային հանրությանը՝ «ուժեղացնել ճնշումը Թեհրանի և Մոսկվայի վրա՝ հանուն խաղաղության և անվտանգության պաշտպանության»։

The Wall Street Journal-ը և CNN-ը գրել էին, որ Իրանն արդեն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար՝ վկայակոչելով հետախուզական աղբյուրները:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, մեկնաբանելով այս լուրերը, ասել է, որ Թեհրանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վեճերը լուծելու և ռազմական հակամարտությունների դադարեցման քաղաքական լուծմանը։

«Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի եղել այս հակամարտության և դրա շարունակության մաս»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան