Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:49 03-03-2022

ԱԺ կարևոր հանձնաժողովներից մեկը պարապուրդի է մատնված. Ժողովուրդ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել:Այս մասին մարտի 3-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ ոչ միայն խորհրդարանի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն այս հանձնաժողովը, որտեղով պետք է անցնեն Հայաստանի արտաքին քաղաքականության ու հարակից հարցերին վերաբերող նախաձեռնությունները, օգոստոսից ցայսօր ընդամենը 4 նիստ է արել: «Դրանցից առաջինի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել, այսինքն՝ ինձ: Երկու անգամ ընդդիմության նախաձեռնությամբ հանձնաժողովում սահմանագծման ու սահմանազատման թեման է քննարկվել, 4-րդի ժամանակ էլ «Շուշիի հռչակագրին» է եղել օրակարգում»,- «Ժողովրդի» հետ զրույցում ասել է հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը:

«Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Շուշիի հռչակագրի» հարցով նիստի արձանագրության մասին տեղեկատվություն կա միայն: Իշխանությունը, փաստորեն, առ այսօր արտաքին հարաբերություններին վերաբերող որեւէ հարց, նախագիծ չի քննարկել: Դա վկայումն է այն բանի, որ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը, բժշկական տերմինաբանությամբ ասած, կայուն ծանր վիճակում է»,- գրել է թերթը»

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։