Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 17:54 01-03-2022

Ով առևտուր է անում հողի հետ, իմ թշնամին է. Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ Oragir.news-ը զրուցել է քաղաքական դիրքորոշումը պարբերապար փոխող արվեստագետների, իր նկատմամբ ճնշումների մասին և հետպատերազմական Արցախում ունեցած իր զգացողությունների մասին։

Երգչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո հոգեբանորեն իր համար անչափ դժվար էր Արցախ գնալ, իսկ Արցախի ներկայիս վիճակին որոշ մարդկանց հանդուրժող, անտարբեր վերաբերմունքը իր համար անհասկանալի և անընդունելի է։ «Ինձ համար ամեն թիզը, հողի ամեն միլիմետրը թանկ է, և ով սկսում է խաղալ, դավաճանել, վաճառել, առևտուր անել հողը՝ իմ անձնական թշնամին է»,- ասաց Պետրոսյանը։ Երգչուհին անդրադարձավ իր քաղաքական հայացքներին՝ ասելով, որ հստակ է եղել քաղաքական դիրքորոշման մեջ՝ անկախ ամեն ինչից, սակայն կան հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, որոնք փոխել են իրենց քաղաքական դիրքորոշումը, և որոնց ինքը քննադատաբար չի մոտենում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ