copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:10 01-03-2022

Զելենսկիի հրամանով առանց վիզայի ռեժիմ է սահմանվել օտարերկրյա կամավորների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանակավոր առանց վիզայի ռեժիմ է սահմանել օտարերկրացիների համար, որոնք կամավոր ցանկանում են պաշտպանել Ուկրաինան ռուսական բանակից։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Հրամանագրում ասվում է, որ Ուկրաինայի պաշտպանության միջազգային լեգեոնում ծառայելու մտադրություն ունեցող օտարերկրյա կամավորների համար վիզային ռեժիմի ժամանակավոր մեղմումը կգործի մարտի 1-ից։

Փաստաթղթում պարզաբանվում է նաև, որ այս կանոնը չի տարածվի ՌԴ քաղաքացիների վրա։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել