Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:35 28-02-2022

Մանրէաբանն առաջարկում է պլաստիկ թափոններից ստանալ մաքրող միջոցներ

Վերջին շրջանում երկիր մոլորակի վրա գնալով շատանում է պլաստիկ թափոննորի քանակը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այժմ ամբողջ աշխարհում մի շարք գիտնականներ և մասնագետներ փորձում են գտնել տարբեր լուծումներ պլաստիկը քայքայելու, վերամշակելու և դրա կիրառությունը նվազեցնելու ուղղությամբ:

Վերը նշված խնդիրները կանխելու նպատակով է ԵՊՀ-ի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի մագիստրոս, մանրէաբան Սոնա Նիկոլյանը ստեղծել նոր ծրագիր, որտեղ պլաստիկ թափոնները կծառայեն որպես հումք՝ էկոլոգիապես մաքուր կենսաբանական նյութեր ստանալու համար:

«Արմենպրես-Պոդքաստ»-ում Սոնա Նիկոլյանի հետ զրուցել ենք նախագծի ստեղծման և դրա կարևորության մասին: Նա նշեց, որ մագիստրատուրայում սկսել է ուսումնասիրել պլաստիկը քայքայող մանրէները: Հետագայում, երբ անցել են արտադրական մանրէաբանության վերաբերյալ դասընթաց, որտեղ ասվում էր, որ պետք է գտնել հնարավորինս էժան հումք, որի հիման վրա կստեղծվի որևէ արտադրություն, հնարավորինս ծախսերը նվազեցնելով, որոշել է օգտագործել պլաստիկ թափոնները:

«Այդ պատճառով մտածեցի, որ կարելի է թափոնները կիրառել որպես արտադրության հիմք և այդտեղից իմ գաղափարը սկսեց ամբողջանալ: Սկզբից ես ուսումնասիրում էի պլաստիկը քայքայող մանրէները, հետո հասկացա, որ պլաստիկը որպես հումք կարող է օգտագործվել կենսասուրֆակտանտների արտադրության համար: Սա մի ծրագիր է, որի իրականացումը կօգնի պլաստիկը արագ և մատչելի վերամշակել և ստանալ կենսասուրֆակտանտներ, որոնք կենսաբանական ծագման մակերևութային ակտիվ նյութեր են: Օրինակ, երբ մենք տնտեսության մեջ օգտագործում ենք օճառներ և այլ մաքրող միջոցներ, դրանք ևս համարվում են մակերևութային ակտիվ նյութեր, բայց իմ նպատակն է այդ մաքրող միջոցները ստանալ կենսաբանական մանրէներից, այլ ոչ թե քիմիական ճանապարհով»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ այս գաղափարի շնորհիվ կարող են պլաստիկի վերամշակումից ստանալ, օրինակ, օճառներ և մաքրող միջոցներ, որոնց առավելությունը կլինի այն, որ կստանան բնական և անվնաս մաքրող միջոցներ,

«Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ որպես արտադրիչ օգտագործվում է մանրէն, իսկ որպես հումք օգտագործվում է թափոնը, որը ներկայումս շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մարդկությանը և բնությանը, քանի որ պլաստիկը ամենուր է: Այդ իսկ պատճառով շատ կուզեի, որ իմ ծրագիրը ունենար հետագա զարգացում և հնարավորություն ունենայի իրագործել այն»,- եզրափակեց Սոնա Նիկոլյանը:

Նշենք, որ ծրագիրը դեռևս գաղափարի փուլում է, գործնական փորձարկումներ դեռևս չեն իրականացվել: Գաղափարը ներկայացվել է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծին և ընդգրկվել է եզրափակիչ փուլում:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին