Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:28 28-02-2022

Պենտագոնն արձագանքել է Պուտինի միջուկային զենքի հետ կապված սպառնալիքներին

ԱՄՆ-ը հնարավոր է համարում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր պատրաստության վիճակի է բերել միջուկային զսպման ռուսական ուժերը։ Սակայն ԱՄՆ-ն ունակ է «պաշտպանել իրեն, դաշնակիցներին ու գործընկերներին»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«Մենք որևէ պատճառ չունենք կասկածելու այդ հաղորդագրությունների իսկությանը»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով, դա Պուտինի կողմից անհարկի քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ն, իսկ Ուկրաինան առավել ևս, երբեքի սպառնալիք չեն հանդիսացել Ռուսաստանի համար։

«Մենք վստահ ենք, որ ունակ ենք պաշտպանել մեզ, մեր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում՝ ռազմավարական զսպման ոլորտում»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակում են մահաբեր զենք և այլ օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ամենից շատ դիտված