Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:49 27-02-2022

Գենիչեսկը օկուպացված է, Խերսոնն ու Բերդյանսկը՝ արգելափակված․ ՌԴ ՊՆ

Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկ քաղաքը և Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։ Բացի այդ, ինչպես ասել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, վերջին մեկ օրվա ընթացքում Խերսոնն ու Բերդյանսկը ամբողջությամբ արգելափակվել են։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի բնակավայրերին, խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգներ չկան։ Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ գերճշգրիտ միջոցները շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքները։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Դոնբասում։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ արյունահեղության պատասխանատվությունն ամբողջությամբ լինելու է ուկրաինական ռեժիմի խղճի վրա։

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան