copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:17 26-02-2022

Շվեդիան և Ֆինլանդիան արգելել են Վոլոդինի ինքնաթիռի թռիչքը իրենց օդային տարածքով

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, պատգամավորների պատվիրակության հետ միասին, չի հաջողվել ավելի վաղ նախատեսված չվերթով վերադառնալ Ռուսաստան Կուբա և Նիկարագուա նախօրեին ավարտված ուղևորությունից հետո։ Ինքնաթիռը, որում եղել են պաշտոնյաները, ստիպված է եղել մի քանի անգամ փոխել ուղղությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրներ՝ Շվեդիան և Ֆինլանդիան, ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, փակել են իրենց օդային տարածքը «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի Իլ-96 ինքնաթիռի համար, որում գտնվում էր Վոլոդինը այլ խորհրդարանականների հետ միասին։

Պետդումայի պատվիրակության՝ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, պաշտոնական այցը Կուբա և Նիկարագուա կայացել է փետրվարի 23-ից 24-ը։ Խորհրդարանականներին տեղափոխող ինքնաթիռը, ըստ չվացուցակի, պետք է «Վնուկովո-2» օդանավակայան ժամաներ փետրվարի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով 17.30-ին։ Սակայն ինքնաթիռը ժամանել է գրեթե 45 րոպե ուշացումով, քանի որ օդանավը թռիչքի ընթացքում ստիպված էր մի քանի անգամ փոխել երթուղին։ Արդյունքում օդանավը մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել միայն ժամը 18.14-ին։

Անձնակազմի անդամներից մեկը հաղորդել է, որ «Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը» ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ