copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:00 26-02-2022

Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 24-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին պաշտոնատար մի շարք անձինք՝ նրանց փոխարեն նշանակելով նոր դեմքեր: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունի: Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ այդ պաշտոնից ազատվեց, այս անգամ՝ մեղադրյալի կարգավիճակով՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն, որ մինչ այս պահը ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի, պայմանավորված է նրանով, որ, նախ, թեկնածուի հարցում չկա վերջնական որոշում, բացի այդ, ՀՀ պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ գտնվում է Ռուսաստանում: Այսօր նախարարը կվրադառնա, որից հետո կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկացանք նաև, որ նախարար Պապիկյանի հետ Ռուսաստան է գնացել նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման թեմայով, երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար» :

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի