Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:14 25-02-2022

Պուտինը ուկրաինացիներին կոչ է արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Դոնբասում գործողության ընթացքում հիմնական բախումները տեղի են ունենում ոչ թե Ուկրաինայի զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների, այլ ազգայնական կազմավորումների հետ։ Հեռարձակումն իրականացնում է «Ռոսիա 24» ալիքը։

Նա հորդորել է ուկրաինացիներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և թույլ չտալ օգտագործել իրենց որպես կենդանի վահան։

Պուտինը նաև ընդգծել է, որ ուկրաինական կանոնավոր ստորաբաժանումներում ներդրված ազգայնական տարրերը ոչ միայն նրանց դրդում են զինված դիմադրություն ցույց տալ, այլև ջոկատների դեր են խաղում։

Նախագահը նաև բարձր է գնահատել ռուս զինվորականների գործողությունները Դոնբասում։ Նա նշել է, որ ռազմական գործողությունները անցնում են խիզախորեն և պրոֆեսիոնալ կերպով՝ ապահովելով հայրենիքի անվտանգությունը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ռազմական գործողությունների ընթացքում ուկրաինական ավելի քան 150 զինվորականներ հանձնվել են և վայր դրել զենքերը։ Նրա խոսքով՝ 82 ուկրաինացի զինվոր ինքնակամ զենքերը վայր է դրել Զմեյնի կղզու տարածքում, 11 զինվորական՝ Նիկոլաևսկ բնակավայրի տարածքում։

Կոնաշենկովը նաև ասել է, որ գեներալ-մայորը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հիմնականում չեն մասնակցում ռազմական գործողություններին, միայն ուկրաինացի նացիստների գումարտակներն են դիմադրություն ցույց տալիս։ Ըստ ուկրաինացի զինծառայողների, ովքեր վայր են դրել զենքերը, ազգայնականները արգելափակում են նահանջի հնարավորությունը և լինչի դատաստան են կազմակերպում Ուկրաինայի զինված ուժերի այն ժամկետային զինծառայողների համար, ովքեր չեն ցանկանում կռվել։

Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։

Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին