Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:38 25-02-2022

Մենք միայնակ ենք պաշտպանում մեր երկիրը. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուկրաինացիներին ուղղված ուղերձով: Ըստ Unian-ի, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն երկրորդն օրն է՝ ռմբակոծում է Ուկրաինայի քաղաքները: Նա նշել է, որ Ռուսաստանը չի կողմնորոշվում ինչ ուղղություններով գործել, ինչի հետևանքով թիրախում են հայտնվում ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլ նաև բնակելի տներ:

«Այս հարձակումների նպատակը մեզ վրա ճնշում գործադրելն է, ոչ միայն իշխանության, այլ նաև բոլոր ուկրաինացիների: Ուկրաինայի բոլոր պաշտպանները թույլ չեն տվել իրականացնել առաջին օրը ներխուժելու օպերատիվ պլանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նա հայտարարել է, որ ուղղությունների մեծ մասում հնարավոր է եղել կանգնեցնել հակառակորդին, և ընթանում են մարտեր:

Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ այս ամենը հիշեցնում է 1941 թվականին Կիևի վրա հարձակումները: «Մենք միայնակ ենք պաշտպանում մեր երկիրը: Աշխարհի հզոր ուժերը հեռվից նայում են: Համոզել ե՞ն արդյոք Ռուսաստանին երեկվա պատժամիջոցները: Մենք լսում ենք մեր երկնքում և մեր հողի վրա, որ դա բավարար չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ զինվորականները առավելագույնս իրականացնում են իրենց խնդիրները: Զելենսկին բոլոր ուկրաինացիներին կոչ է արել մոբիլիզացվել և օգնել միմյանց ու ուկրաինական բանակին:

«Ուկրաինայի ճակատագիրը կախված է միայն ձեզանից: Ոչ ոք, բացի մեզանից, չի ղեկավարելու մեր կյանքը: Մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեր կողմն է: Մեր բնավորությունը հնարավոր չէ ոչնչացնել: «Կալիբր» հրթիռները անօգնական են մեր ազատության առջև»,- հայտարարել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու խոսել իրենց հետ, թե ինչպես դադարեցնել ռազմական գործողությունները և վերջ տալ ներխուժմանը: «Որքան արագ խոսակցությունը սկսվի, այնքան քիչ կորուստներ կունենա Ռուսաստանը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը դիմել է նաև ռուսաստանցիներին. «Ռուսաստանի Դաշնության հարգելի քաղաքացիներ, ինչպես ասացի, գիշերվանից սկսել են ռմբակոծել հերոս-քաղաք Կիևը: Այս ամենը հիշեցնում է 1941 թվականը: Բոլոր քաղաքացիները, որոնք ցույցերի են դուրս գալիս… մենք ձեզ տեսնում ենք: Սա նշանակում է, որ դուք մեզ լսում եք: Դա նշանակում է, որ դուք սկսել եք մեզ հավատալ: Կռվեք մեզ համար, պայքարեք պատերազմի դեմ»,- ասել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Ձեզ գուցե հետաքրքրի