copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:48 24-02-2022

Ղրիմում մի քանի արկ է պայթել

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաղորդել է, որ փետրվարի 24-ին թերակղզում մի քանի արկի պայթյուն է գրանցվել։

Տուժածներ չկան, նշել է նա։

Ավելի վաղ Ղրիմի ղեկավարը հաղորդել էր, որ թերակղզում բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվում, սակայն Ուկրաինային սահմանակից բնակավայրերից տարհանում չի նախատեսվում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: