Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 15:06 24-02-2022

«Ազգ-բանակ» հայեցակարգը համազգային մոբիլիզացիայի միակ հնարավորությունն է. Արա Գասպարյան

«Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանի հետ Oragir.news-ը զրուցել է ՀՀ անվտանգային հարցերի, բանակի, տարածաշրջանում լարված իրավիճակի, ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների լարվածության հետևանքով ՀՀ-ի համար քաղաքականապես ու տնտեսապես հնարավոր բացասական հետևանքների և ՀՀ քաղաքացիների՝ ներքաղաքական իրավիճակին ծանոթ լինելու մասին։

Մասնավորապես, անդրադառնալով նաև այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ հայկական բանակի վերականգնման համար, մեր զրուցակիցը նշեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը համազգային մոբիլիզացիայի միակ հնարավորությունն է։
«Պետք է ձևավորել նոր տեսակի հարաբերություններ պետության ներսում, պետություն-քաղաքացի տիրույթում, և ընդհանուր առմամբ համախմբման նպատակները պետք է դառնան հասկանալի»,- նկատեց նա։

Հարցին՝ արդյոք հասարակությունը ներքաղաքական իրական իրադրությանը տեղյա՞կ է, թե՞ ոչ, Արա Գասպարյանը պատասխանեց. «Մեր հասարակությունն իսկապես ունի իրազեկվածության խնդիր, և այն, ինչ արվում է տեղեկատվական դաշտում, հիբրիդային պատերազմի դրսևորումներից է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի