Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:30 05-12-2024

Ես ո՛չ ազգն եմ հասկանում, ո՛չ էլ նահատակը․ հարցում՝ «ազգ-բանակի» ու «ազգ-նահատակի» նույնության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ»։ Այս մասին վարչապետն ասել է ԱԺ-ում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Ըստ Փաշինյանի՝ Կառավարության հիմնական առաքելությունը համարվում է «ազգ-նահատակ» կարգավիճակը հաղթահարելը։

«Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ, անկախ նրանից՝ սա որքանով է ձևակերպված եղել կամ ձևակերպված չի եղել։ Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել և ինչ-որ առումով շարունակել է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը «ազգ-բանակն» է։ Բայց նաև պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումներն ու մտածումները բերում են այն եզրակացության, որ «ազգ-բանակը» «ազգ-նահատակ» բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»։

Oragir.News-ը այսօր շրջեց Երևանով, քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենց կարծիքով՝ «ազգ-բանակը» նույն «ազգ-նահատակն» է։

«Ես ոչ ազգն եմ հասկանում, ոչ էլ նահատակը»,-ասաց մի անցորդ։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ վարչապետի այդ հայտարարությունը տրամաբանական չէ։

«Իհարկե նույնը չեն, մեր բանակը լավ բանակ է եղել»,- ասաց մեկ ուրիշ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից