Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:44 24-02-2022

Կիևում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններ են հնչում

Կիևում փետրվարի 24-ի առավոտյան հնչում են քաղաքացիական պաշտպանության ազդանշանները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս գտնվող վայրերում պայթյուններ են լսվում։ Զոհերի մասին տվյալներ առայժմ չկան։
Նշվում է նաև, որ մեծ թվով մասնավոր մեքենաներ լքում են ուկրաինական քաղաքը։