copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:12 23-02-2022

Ուկրաինան սահմանային շրջաններում մտցրել է արտակարգ դրություն և արգելել տրանսպորտի երթևեկությունը

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է ամբողջ երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ բացի Դոնեցկի և Լուգանսկի մարզերից։ Առաջիկայում այդ որոշումը պետք է հաստատի Գերագույն Ռադան։

Ինչպես հաղորդել է սահմանային ծառայությունը, ՌԴ-ին, Բելառուսին սահմանակից երկրի շրջաններում, ինչպես նաև Դոնբասի չվերահսկվող և ծովային առափնյա տարածքներում մտցվում են սահմանափակումներ։ Մասնավորապես, արգելվում է գիշերային ժամերին այդ շրջաններում լինելը, ինչպես նաև ցանկացած նավերի ելքը տեղակայման կետերից և ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Բացառություն են կազմում ուժային կառույցների տրանսպորտը և գյուղտեխնիկան։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հաղորդել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն կսահմանվի ռազմական դրություն, սակայն առայժմ նման որոշում չկա։

Ամենից շատ դիտված