copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:37 17-06-2021

Կերչում մտցրել են արտակարգ դրության ռեժիմ՝ քաղաքում հեղեղումների պատճառով

Կերչում մտցվել է արտակարգ դրություն քաղաքի փողոցների հեղեղումից հետո: Այս մասին գրել է քաղաքապետ Սերգեյ Բորոզդինը Facebook-ի իր էջում:

«Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի ղեկավարությամբ Կերչում տեղի է ունեցել Ղրիմի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման և հրդեհային անվտանգության ապահովման հարցերով հանձնաժողովի նիստ»,- ասել է նա:

Քաղաքապետը հստակեցրել է, որ ուժեղ անձրևների պատճառով թերակղզում հեղեղվել են 5 մունիցիպալ կազմավորումներ:

«Շտաբը որոշում է կայացրել ներկա իրավիճակը ճանաչել որպես բնական բնույթի արտակարգ իրավիճակ՝ արձագանքման միջմունիցիպալ մակարդակում»,- հայտարարել է Բորոզդինը:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ