Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 12:53 22-02-2022

Փաշինյանը մինչև վերջ չի հասկացել արցախյան շարժման բովանդակությունը. Գեղամ Մանուկյան

44-օրյա պատերազմը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների, ընդդիմության՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող նախագծի մերժման, ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ Ադրբեջանի կողմից քրեկան գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ հայտարարության մասին Oragir.news-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։

Մանուկյանն անդրադարձավ ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ նշելով, թե որքանո՞վ կտա հանրությանը հուզող հարցերի պատասխանը, որքանո՞վ ընդդիմության չմասնակցելը կօգնի կամ կխանգարի հանձնաժողովի աշխատանքներին, և արդյո՞ք պատշաճ քննություն կանցկացնի՝ չհետևելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի օրինակին։

Պատմական ակնարկ կատարելով արցախյան շարժման մասին՝ ասաց, որ Փաշինյանը չի հասկանում դրա բովանդակությունը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության կարևորությունը։

Խոսեց նաև Շուշիի հռչակագրի վտանգավորության, «Հայաստան» դաշինքի բերած՝ հռչակագիրը դատապարտող մերժված նախագծի մասին։
Մանուկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամաբ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում