copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:27 21-02-2022

Կամ չեք աշխատում, կամ հին նկարներ են ուղարկում․ Հրաչյա Սարգսյանը՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենն այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեց, որ Երևանի կանգառներն ամբողջությամբ մաքրվել են:

«Չէ, չի մաքրվել կամ դուք չեք աշխատում կամ հին նկարներ են, «Սանիտեկի» վախտվա հին նկաներ են ուղարկում: Աղբի մեջ կորում ա կանգառասրահները: Վարչական շրջանի ղեկավարներ, խնդրում եմ գույքագրեք ձեր կանգառասրահներում մաքրությունը և տեղեկատվությունը տրամադրեք «Երևանտրանսին»: Շատ վատ, կեղտոտ վիճակում է կանգառները: Էդ կանգառներն իրենցով մի բան չեն ու շատ վատ, կեղտոտ վիճակում են»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց, որ կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են և պետք է հետևել, որ պատասխանատու աշխատողները մաքրեն։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին