Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 19:35 19-02-2022

Չկարդացած մարդը չպետք է տեղ ունենա որևէ դիսկուրսի մեջ. Արքմենիկ Նիկողոսյան

Գիրք նվիրելու օրվա և Հովհաննես Թումանյանի ծննդյան խորհրդանշական օրվա հետ կապված Oragir.news-ը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ ժամանակակից հայ գրողների՝ ՀՀ-ում և արտերկրում պահանջարկ ունենալու, երիտասարդների՝ գրքերի թղթային և էլեկտրոնային տարբերակ նախընտրելու և գրադարաններից օգտվելու մասին։
Գրականագետի խոսքերով՝ երիտասարդներն ակտիվ կարդում են, և գոնե վերջին տասը տարին ցույց է տալիս, որ սովետական ժամանակաշրջանում հերթ էր, հիմա այնուամենայնիվ փաստ է, որ ավելի շատ կարդում են երիտասարդները։
«Գուցե դա այն թիվը չէ, որը մենք երազում էինք, որի արժեբանական կիրառումը կբերի հասարակական բարիքի նաև, բայց դա փաստ է, որը պետք է արձանագրել»։
Անդրադարձավ նաև այն հարցին՝ ավելի շատ էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր տարբերակով են գիրք կարդում այժմ՝ ասաց, որ մոդայամոլ են ձևանում և փորձում ենք հետ չմնալ նրանից, որը հիմա թրենդային ենք համարում. «Տարիներ առաջ, երբ մոդայիկ էր համարվում էլեկտրոնային գիրքը, նկատվեց հեղինակային իրավունքի խախտում, որը աստիճանաբար սկսեց ավելի լուրջ դիտարկվել մեր երկրում»։
Նիկողոսյանն անդրադարձավ նաև գյուղական համայնքներում գրադարանների անմխիթար վիճակին և ժամանակակից գրողներին։
Խոսելով կարդալու անհրաժեշտության և գրագիտության մասին՝ Նիկողոսյանն ասաց. «Կարդալը միշտ նորաձև է, իսկ չկարդացած մարդը չպետք է տեղ ունենա որևէ դիսկուրսի մեջ»։



Քնարիկ Պետրոսյան




Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում