Խոսք Մշակույթ 4 տարի առաջ - 18:03 19-02-2022

Այս տարվա միջոցառումները կկրեն «Թումանյանը երաժշտության մեջ» խորագիրը

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակի կապակցությամբ Oragir.news-ը այցելեց Հովհաննես Թումանյանի թանգարան և զրուցեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ։

Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց Թումանյանի 153-ամյակին նվիրված միջոցառումների այս տարվա ծրագիրը, որը կրում է «Թումանյանը երաժշտության մեջ» խորագիրը։ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է ցույց տալ, թե ինչպես են Թումանյանին մոտեցել հայ կոմպոզիտորները, ինչպես են դիտարկել Թումանյանի ստեղծագործությունները որպես երաժշտական մշակման հարմար նյութեր։

Տարին լինելու է այսպիսին․ Թումանյանի ծննդյան օրվանից կմեկնարկի նախագիծը, որի առիթով թանգարանում ստեղծվեց «Անուշ-Անուշ» երգչախումբը, և որը բաղկացած է 70 սիրողական կատարողներից։ Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմեց թանգարանում գործող «Ռոտոնդա» մանկապատանեկան ներառական թատերախմբի մասին, որը ամեն տարի թանգարանում տարբեր թատերական ներկայացումներ է ունենում։

Տնօրենը խոսեց թանգարանում գործող ձեռագործական խմբակի մասին։ Անդրադարձ եղավ նաև գործող արևային կայանին, որը հնարավորություն է տալիս էկոլոգիան մաքուր պահել և խնայված միջոցները ուղղել թանգարանում կարևոր նախագծերի իրականացմանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում