copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:50 16-11-2022

Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվել է «Համերաշխության լեզու» խորագիրը կրող նախագիծը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանների և ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ մասնակցել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես կարևորվել է Հայաստանի դպրոցներում, բուհերում, լեզվամշակութային ինստիտուտներում Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը: «Լեզուների եվրոպական օրը նշելն արդեն կայացած ավանդույթ է մեր երկրում, որն առաջնահերթություն է նաև ԿԳՄՍ նախարարության համար: Այսօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնելու իրազեկությունը լեզուների ուսուցման և լեզվական բազմազանության մասին, որոնք էլ նպաստում են լեզվական բազմազանության խթանմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանը, համերաշխության տարածմանը»,- նշված է խոսքում:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «ԱՐԻ» գրականության հիմնադրամի հետ այս տարի իրականացրել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված «Համերաշխության լեզու» խորագրով նախագիծը, որին մասնակցել են գրողներ ԵՄ անդամ, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներից։ Նախագծի պահանջներին համապատասխանող աշխատանքները ներառվել են գրքույկում, նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ:

Նշենք, որ Լեզուների եվրոպական օրը նշվում է 2001 թ., այն հռչակվել է Եվրոպայի խորհրդի կողմից, որի հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունը:

Ընդ որում՝ եվրոպական լեզուներ հասկացությունը դիտարկվում է ավելի լայն իմաստով, քան միայն Եվրամիության անդամ պետությունների պաշտոնական լեզուների ամբողջականությունը: Եվրախորհրդի անդամ երկրների կողմից կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ՝ խրախուսելով բազմալեզվությունը որպես համաեվրոպական միտում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում