copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:06 17-02-2022

Այս Կառավարությանը մարտունակ բանակ պետք չէ․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարեց անվտանգության խնդիրներին և նշեց, թե ինչ կարգի աշխարհաքաղաքական փոփոխությունների կբերեն այս անվտանգային սպառնալիքները ՀՀ-ին։ Անվտանգային հարցերում կան 3 հիմնական բաղադրիչներ։ Դրանք մեր զինված ուժերն են, առաջին հերթին՝ բանակը, երկրորդը՝ ՀԱՊԿ-ն և երրորդը երկողմ հարաբերություններն են Ռուսաստանի հետ։

«Առաջին բաղադրիչի վերաբերյալ կարող եմ ասել, որ մեր բանակը ասսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ-ի սահմանները և անվտանգությունը։ Այս մեկ տարում փաստ է, որ չի արվել ոչինչ բանակի սպառազինությունը վերականգնելու համար։ Բանակի հաստատված բյուջեն փաստում է, որ այս տեմպերով չենք կարող ինչ-որ բան փոխել։ Կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձնում բանակին և տպավորություն է ստեղծվում, որ այս Կառավարությանը մարտումակ բանակ պետք չէ։ Երկրորդ բաղադրիչը ՀԱՊԿ-ն է։ Բոլորը հարցնում են՝ ՀԱՊԿ-ը ինչու չմիջամտեց, երբ Հայաստանի վրա հարձակում եղավ։ ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն ստեղծվել է 2002թ-ինձ, ունի 3 ուղղություն։ Որտեղ կենտրոնական դերակատարությունը Ռուսաստանինն է։ Մենք ունենք սահման 4 երկրների հետ։ Մենք ունենք 2 հարևաններ, որոնք լրջագույն սպառնալիքներ են Հայաստանի համար։ Կա մեկ ուրիշ փաստ ևս, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները մեր թշնամիների հետ ունեն շատ լավ հարաբերություններ՝ բոլոր ոլորտներում։ Հետևաբար մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեզ վրա այդ հարձակումներին, անիմաստ է»,- ասաց նախագահը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան