copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 17-02-2022

Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից․ Հրապարակ

Երեւանի քաղաքապետ, ավելի ճիշտ՝ քաղաքապետարանի «անգլիական թագուհի» Հրաչյա Սարգսյանը չի կարողանում ազատվել նախկին քաղաքապետի վերջին կադրից՝ աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանից։ Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ Սարգսյանը հորդորել է դիմում գրել, սակայն վերջինս անսասան է, քանի որ համայնքային ծառայող է՝ օրենքով պաշտպանված, չեն կարող իր կամքին հակառակ աշխատանքից ազատել: Բայց քարտուղարն առնչվում է բազում փաստաթղթերի ստորագրման պրոցեսին եւ տեղյակ է բոլոր չարաշահումներից, ուստի պետք է քաղաքապետի համար սուպերվստահելի մարդ լինի։ Համբարյանին զրկում են լիազորություններից՝ նրա կուրացիայից վերցրել են կադրերը, քարտուղարությունը։


Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան