Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:34 16-02-2022

Պերուում զոհաբերված երեխաների մումիաներ են հայտնաբերվել


Պերուի դամբարանում, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայի մոտակայքում գտնվող հնագույն Կախամարկիլյա քաղաքում, հնագետները վեց երեխաների մումիաներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է CBC News-ը։
Գիտնականները հայտնել են, որ փոքրիկ կմախքները ամուր փաթաթված են եղել կտորի մեջ: Ըստ հնագետների՝ երեխաներին զոհաբերել են հարյուրավոր տարիներ առաջ՝ մահացած արիստոկրատին «անդրշիրիմյան աշխարհ ուղեկցելու համար»։
Մահվան պահին տղամարդը մոտ 20 տարեկան է եղել։ Հուղարկավորության ժամանակ նրա դեմքը ծածկված է եղել ձեռքերով։
«Երեխաները կարող էին մտերիմ ազգականներ լինել։ Նրանց տեղադրել են տարբեր վայրերում՝ ազնվականի գերեզմանի մուտքի մոտ՝ մեկը մյուսի վրա», - ասում է պեղումների ղեկավար, հնագետ Փիթեր Վան Դալենը:
Նախնական հաշվարկներով՝ մումիաները հազարից մինչև հազար երկու հարյուր տարեկան են։
Մոտակայքում հայտնաբերվել են յոթ չափահասների ոսկորներ, որոնք մումիֆիկացված չեն եղել, ինչպես նաև կենդանիների մնացորդներ, հավանաբար լամաներ և խեցեղեն։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը