Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 16-02-2022

Արքայազն Էնդրյուն փոխհատուցում կվճարի բռնաբարության գործի կասեցման համար

Mirror թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ բրիտանացի արքայազն Էնդրյուն, որը մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ, արտադատական ​​համաձայնության շրջանակներում կվճարի 12 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ավելի վաղ արքայազն Էնդրյուն և իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեն, որը մեղադրում էր նրան բռնաբարության մեջ, արտադատական ​​համաձայնություն էին կնքել։ Այժմ կողմերն իրավունք ունեն խնդրելու կասեցնել գործի վարույթը ։ Ի թիվս այլ բաների, Էնդրյուն հայտարարել է, որ ցանկանում է մեծ գումար նվիրաբերել բարեգործությանը՝ ի աջակցություն բռնության զոհերի։
«Նախաքննական համաձայնությունը, անկասկած, կօգնի խուսափել պոտենցիալ վտանգավոր դատական ​​գործընթացից և կկասեցնի այս սկանդալը», - նշում է պարբերականը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ արքայազն Էնդրյուն դեռևս պնդում է իր անմեղությունը և «հավատում է, որ կարող է ճանապարհ գտնել հասարակական կյանք վերադառնալու համար»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից