copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:01 15-01-2022

Մանկապղծության մեջ մեղադրվող արքայազն Էնդրյուն սնանկության եզրին է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդին՝ արքայազն Էնդրյուն, որը մեղադրվում է անչափահասի նկատմամբ բռնության մեջ, դատավարության պատճառով հայտնվել է սնանկության եզրին, գրում է Daily Record-ը։

Յորքի դուքսը կարող է սնանկանալ այն պատճառով, որ նա այլևս ի վիճակի չէ վճարել թանկ դատական ծախսերի համար բյուջեի փողերից և պետք է դա անի իր հաշվին։ Պարբերականի տվյալներով՝ արքայազնի ծախսերը հասել են 2 միլիոն ֆունտ ստերլինգի, և դրան կարող է գումարվել նաև 10 միլիոն ֆունտ ստերլինգ հնարավոր վճարումը մեղադրող Վիրջինիա Ջուֆրեին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել 61-ամյա արքայազնին պատվավոր զինվորական կոչումներից և թագավորական հովանավորությունից զրկելուն։ Դատարանում նա պաշտպանվելու է որպես մասնավոր անձ։ Դքսի դեմ մեղադրանքները ներկայացրել է ամերիկա-ավստրալիացի ակտիվիստ Վիրջինիա Ջուֆրեն։ Նա պնդում է, որ թագուհու որդին օգտվել է գործարար Ջեֆրի Էփշտեյնի ծառայություններից, որը դեռահասների է մատակարարել աշխարհի ազդեցիկ մարդկանց՝ սեռական հաճույքների համար։ Ինքը՝ արքայազնը, չի հերքում, որ ընկերություն է արել Էփշտեյնի հետ, բայց պնդում է, որ անմեղ է։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում