Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:47 16-02-2022

Բելգիացիները կկարողանան 4-օրյա աշխատանքային շաբաթ ընտրել

Բելգիայի կառավարությունում համաձայնության են եկել աշխատանքային ռեֆորմի շուրջ։ Աշխատողները կկարողանան 4-օրյա աշխատանքային շաբաթ ընտրել, հաղորդում է Le Soir-ը։

Նախագիծն այնպիսի ոլորտներ է ընդգրկում, ինչպիսիք են աշխատանքային գրաֆիկը, որակավորման բարձրացումը, աշխատանքի փոփոխությունը, ինչպես նաև թվային տնտեսության խնդիրները:

Ըստ ռեֆորմի, աշխատակիցները կկարողանան 4-օրյա աշխատանքային շաբաթ ընտրել. օրական ավելի երկար աշխատել և երեք հանգստյան օր ունենալ: Ընդ որում, 5-օրյա և 4-օրյա գրաֆիկի դեպքում աշխատանքային ժամերի ընդհանուր թիվը պետք է նույնը լինի:

Բացի այդ, նախատեսվում է օրենսդրորեն ամրապնդել ավելի երկար և ավելի կարճ աշխատանքային շաբաթները հերթափոխելու հնարավորությունը։

Վարչապետ Ալեքսանդր դե Կրոոի խոսքով, ռեֆորմը պետք է օրենսդրությունը համապատասխանեցնի ժամանակակից իրողություններին և վերջին, այդ թվում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փոփոխություններին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան