Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 10:49 15-02-2022

Գորգերի նկատմամբ չկա պետական հոգածություն. Աշխունջ Պողոսյան

Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյանը Oragir.news-ի հետ զրույցում խոսել է Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուի պահպանման, տարհանված գորգերի հետագա ճակատագրի և գորգերի վերաբերյալ պատկան մարմինների արած՝ հայտարարություններին ինչպես նաև տարվող աշխատանքներին։

Արցախյան 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ ժամանակավորապես պահպանվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունն այլևս չի կարող դրանք պահել և ասել է, որ թանգարանից հանեն գորգերը։
Գորգագետն անդրադարձավ Աժ-ում՝ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուի պահպանման վերաբերյալ այն հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվեց, որ հայոց գորգերի թանգարան ունենալու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև այն, որ դա մասնավոր հավաքածու է։ Գորգերի նկատմամբ այժմ պետական հոգածություն չկա։

Պողոսյանը նաև անդրադարձել է ՀՀ-ում գորգերի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնների բացակայությանը և ՀՀ-ում գորգերի թարնգարան հիմնելու գաղափարին։

Իսկ թե որքանո՞վ է ՀՀ պատկան մարմինների կամ իշխանությունների մոտ ստացվում հայոց պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քաղաքականություն վարել, դրա վերաբերյալ Պողոսյանը ծավալուն ակնարկ արեց։ Նա խոսեց նաև գորգերի վերաբերյալ փորձագիտական վերլուծության և Արցախի կառավարության՝ գորգերի ճակատագրով մտահոգ լինելու մասին։ Պողոսյանը զրույցը եզրափակեց արցախյան գորգագործական մշակույթի առանձնահատկություններ մասին պատմելով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել