Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:48 13-02-2022

Ջահն ու ափսեները դղրդում էին. ինչ իրավիճակ է Ջավախքում

Րոպեներ առաջ ուժեղ երկրաշարժ է եղել նաև Ջավախքում, Էպիկենտրոնը եղել է Վրաստանի Նինոծմինդա քաղաքը: Գանձա գյուղից մեր զրուցակիցը փոխանցեց, որ ցնցումները շատ ուժեղ են եղել, տան ջահը շատ ուժգին տատանվել է, պահարանից ափսեներ են թափվել: Մեր զրուցակցի խոսքով՝ Գանձան Էպիկենտրոնից հեռու է մոտ 20 կիլոմետր: Մեր զրուցակիցը ասաց, որ ցնցումները եղել են մոտ կես ժամ առաջ, հետցնցումներ չեն զգացվել:

Ամենից շատ դիտված