copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:21 12-02-2022

Կարող է սահմանափակվել Ռուսաստանի հասանելիությունը SWIFT համակարգին

Արևմտյան երկրները քննարկում են պատժամիջոցները, որոնց նպատակն է սահմանափակել Ռուսաստանի մուտքը SWIFT միջազգային միջբանկային համակարգ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին հղումով։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ արևմտյան երկրները զգուշություն են ցուցաբերում, որպեսզի չարագացնեն Ռուսաստանի և Եվրոպայի միջև անջրպետը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը դեմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնության անջատմանը SWIFT միջազգային վճարային համակարգից՝ Ուկրաինայի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում։

Հունվարին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը շարունակում է Եվրոպայի հետ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում, այդ թվում՝ SWIFT-ից անջատելը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը