copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:23 12-02-2022

Նորվեգիայի կառավարությունը չեղարկում է կորոնավիրուսային գրեթե բոլոր սահմանափակումները

Նորվեգիայի կառավարությունը փետրվարի 12-ից չեղարկում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն:

«Մենք չեղարկում ենք գրեթե բոլոր սահմանափակումները, այդ թվում և մեկ մետր հեռավորության պահպանումը, պաշտպանական դիմակի կրումն ու մեկուսացման պահանջը»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ համավարակն այլևս չի սպառնում բնակչության մեծ մասի առողջությանը, քանի որ օմիկրոն շտամը ավելի թեթև ընթացք է ունենում, իսկ բնակչությունը մեծամասամբ պաշտպանված է պատվաստանյութի միջոցով:

Ավելի վաղ չեղարկվել էին հեռավար աշխատանքի, տանը հյուրեր ընդունելու, փակ տարածքում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները: Ինքնամեկուսացման ժամկետը վեց օրից նվազեցվել է չորսի:

Թագավորություն մուտք գործելիս այլևս կորոնավիրուսի թեստի պատասխան չեն պահանջելու:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը