copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:31 11-02-2022

Քննիչ հանձնաժողովը միայն մեկ նպատակ ունի․ արդարացնել պատերազմում պարտությունը․ Թագուհի Թովմասյան․ Ժողովուրդ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Այս մասին փետրվարի 11-ի համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթի հրապարակման՝ իշխանությունը պատերազմի հանգամանքները միայնակ՝ առանց ընդդիմադիր երկու խմբակցությունների կքննի: Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ չլեգիտիմացնելու դրա ավարտից հետո հրապարակվող զեկույցը կամ գնահատականները: «Ժողովուրդը» թեմայի վերաբերյալ զրուցել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն հետ, ով ասել է, որ առաջին անգամ է, որ խորհրդարանական այս կամ այն աշխատանքը բոյկոտելն արդարացված է համարում: Իսկ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելն ու այն բոյկոտելու պատճառաբանությունը, ըստ Թովմասյանի, առավել քան պարզ է ու տրամաբանված. հանցագործության մասին վարկածը չի կարող քննել ենթադրյալ հանցագործը:

«Իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքները չի կարող քննության առարկա դարձնել ու քննել, թե արդյոք ճիշտ է եղել այս կամ այն քայլն իրականացնելիս: Այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը կա՛մ պարզապես գոլորշի է բաց թողնում, ու պատերազմի հանգամանքների մասին ոչ ոք իրականությունն այդպես էլ չի իմանալու, կա՛մ հանձնաժոողվի աշխատանքների ավարտից հետո պատերազմի պարտության մեղավորներ են կարգվելու, ու այդ մեղավորները լինելու են հիմնականում բանակից հեռացված սպաները, այդ թվում՝ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,- ասել է Թովմասյանը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը