copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:58 10-02-2022

Դիմա Բիլանը վարակվել է կորոնավիրուսով. նրան արագ հոսպիտալացրել են Մոսկվայում

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է. նա վարակվել է կորոնավիրուսով։ Նրա վիճակը գնահատվում է միջին աստիճանի ծանրության։ Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ վերջերս երգիչը կոկորդի ցավ ու հարբուխ է ունեցել։ Նրա ջերմաստիճանը պահպանվել է 37,5 մակարդակի վրա։ Արագ թեստը ցույց է տվել բացասական արդյունք, սակայն ՊՇՌ-ը ցույց է տվել հիվանդության առկայությունը։

Բժիշկների ախտորոշմամբ՝ Բիլանը վարակվել է կորոնավիրուսով: Տոմոգրաֆիան չի հայտնաբերել թոքերի վնասվածք, սակայն հիվանդության ընթացքը բարդանում է լարինգոտրախեիտով։

Երգչի տնօրենը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հերքել է նրա հոսպիտալացումը։ Նրա խոսքով՝ երգիչը գտնվում է տանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»