copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:41 09-02-2022

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Dayseaday Group ընկերություն

Փետրվարի 8-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ֆլևոլանդ մարզի Ուրկ քաղաք, որը Նիդեռլանդների ձկնարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է։

Քաղաքապետարանում դեսպանը հանդիպում ունեցավ Ուրկի քաղաքապետ Սես ֆան դեր Բոսի և քաղաքային խորհրդի անդամների հետ։ Քաղաքապետն իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց հայ ժողովրդի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, խոսեց քրիստոնեական արժեքների մասին, որով Ուրկ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նիդեռլանդների հասարակության շրջանում՝ պահպանելով իր ավանդույթները և հոգևոր արժեքները, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում 1-ին քրիստոնյա ժողովրդի հետ ամուր հարաբերություններ կառուցելու ճանապարհին։

Հանդիպմանը քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու հնարավորությունները։

Այնուհետև Տ. Բալայանն այցելեց Նիդեռլանդներում ծովամթերքի ներկրման և արտահանման շուկայում առաջատար Dayseaday Group ընկերություն, շրջայց կատարեց արտադրամասում, ծանոթացավ վերջինիս պատմությանն ու գործունեությանը։

Դեսպանն ընկերության ղեկավարությանը փոխանցեց Հայաստանում ձկնարտադրության վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վիճակագրություն, քննարկեց համատեղ ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր։

Այցը կազմակերպվել էր Միջազգային քրիստոնեական խորհուրդ կազմակերպության գործադիր տնօրեն Հենկ Յան ֆան Սխոտհոստի նախաձեռնությամբ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ