copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:35 14-03-2024

Ադրբեջանը սիստեմատիկորեն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը

Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը, ահազանգում է Հանրային հետազոտությունների երիտասարդական կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

«Օրերս Ադրբեջանի #մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։ Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը»,- նշել է փորձագետը։

Տեղեկացնենք, որ Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ: Արցախի մայր բուհը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։

Նշենք, որ Արցախի պետական համալսարանն ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990-ական թվականներին։ 1992 թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական ռազմական ավիացիան 500 կգ կշռող ավիառումբ է նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ.-ին։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը՝ ի դեմս պետական համալսարանի, մշտապես գտնվել է թշնամու թիրախում։ Հատկապես հիմա, երբ Ադրբեջանն ամբողջովին օկուպացրել է Արցախի տարածքը, որևէ խոչընդոտ այլևս չկա՝ կանխելու զանգվածային ոչնչացումը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում