copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:39 08-02-2022

Ընթացիկ տարում Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում

2022 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը Արցախի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«1 ամսվա կտրվածքով Արցախի Հանրապետություն է այցելել 415 օտարերկրյա զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 90-ի դիմաց: Զբոսաշրջիկներից 374-ը ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են, 41-ն Արցախում հյուրընկալվել են այլ երկրներից»,- նշեց Գ. Հայրապետյանը` ընդգծելով` Արցախ այցելողների մոտ անվտանգության առումով մտավախություններ չկան։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար