Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:07 12-06-2023

Դու զբաղվում ես հայրենիքանպաստ գործով․ ահա, թե ինչու է շատ կարևոր մասնակցությունը․ Հրանտ Թոխատյան

Մեր անկախության պատմության ընթացքում մեր ժողովուրդն առաջին անգամ ունի հնարավորություն օրենք մտցնել ԱԺ կամ Սահմանադրության մեջ․ ահա նպատակը հայաքվեի։ Չի եղել մեր պատմության մեջ նման բան , որպեսզի մարդիկ կարողանան իրենք օրենքի նախագիծ մտցնեն ԱԺ։ Ահա թե ինչու է շատ կարևոր մասնակցությունը, մանավանդ, որ արդյունքը ինելու է բոլորիս համար։ Այստեղ կապ չունի մտածելակերպը, վերաբերմունքը։ Այդ ամենը դնում ես մի կողմ․ դու զբաղվում ես հայրենիքանպաստ գործով։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասան, «ՀայաՔվե»-ի նախաձեռնո խմբի անդամ Հրանտ Թոխատյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ պետք է ժողովուրդը միանա ՀայՔվեի ստորագրահավաքին, որովհետև այսօր շատ են ստորագրահավաքները, որոնք ուղղված են Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելուն։

Մեր հարցին՝ ի՞նչ կասի այն մտավորականներին, ովքեր ասօր չեն միանում՝ պատճառաբանելով, որ մտավորական են և զբաղվում են արվեստով, Թոխատյանն ասաց․ «Ես ոչինչ չունեմ ասելու էդ մարդկանց, ոչ միայն մտավորականներին․․․ մտավորականը կմտածեր, եթե լիներ այստեղ։ Այսօր այստեղ կարող ենք կանգնած տեսնել տաքսու վարորդ, շինարար, քարտաշ, որն ավելի մտավորական է, քան նա, որին կոչ եք անում։ Այստեղ իրենց ոչ մի կուսակցական պայքարի չեն կանչում, այս օրենքը բոլորիս է պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում