copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:21 08-02-2022

ՌԴ-ի հետ պետք է էլ ավելի ամրապնդենք մեր կապերը․Իրավունք

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակի, հնարավոր զարգացումների, Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս կազմելու, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման տակ դրված «ականների» եւ Արցախի ապագայի շուրջ «Իրավունքը» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը զրուցել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հրայր Կարապետյանի հետ, ով նախ անդրադարձել է հայ-ռուսական հարաμերությունների ներկա իրավիճակին՝ փաստելով.

«Եթե մենք ուզում ենք իսկապես ռազմավարական հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ, ապա նախեւառաջ ՌԴ-ի համար կանխատեսելի պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: Այսօրվա իշխանություններին հենց սրա համար ենք քննադատում, որ չկա սկզբունքային քաղաքականություն այս հարցում: Այսինքն, այս իշխանությունները մի օր կարող են ամբողջական պրոռուսական մոտեցումներով հանդես գալ, հաջորդ օրը 180 աստիճանով փոփոխված հակառուսական մոտեցումներ լինեն: Իսկ ՌԴ-ի հետ ամուր հարաբերությունների արդյունքները կլինեն էֆեկտիվ միայն այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վարեն սկզբունքային քաղաքականություն: Այլ ոչ թե մեր դաշնակցի մոտ տպավորություն ստեղծեն, որ անգամ այդ հարցում է ՀՀ-ն պատեհապաշտ քաղաքականություն վարում»։

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան