copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:26 06-02-2022

Հենց հիմա Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ հենց հիմա Ղազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը։

«Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երեւան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն ​​տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։

Ըստ Անար Քարիմովի՝ «Այդ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։

Եւ ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալները արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների եւ սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետեւողական «քիմմաքրման» է ենթարկվում նաեւ Ղազանչեցոցը։

Եւ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը, բոլորը միասին, գտնվում են «աուտիկ ստուպորի» մեջ, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին եւ համաշխարհային մշակութային ժառանգությամբ զբաղվով մյուս կառույցներին՝ անհապաղ այցելել Արցախի օկուպացված տարածքներ եւ կանխել մշակութային այս անդառնալի վանդալիզմը»։

Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլեւս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։

Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, որոնք որպես «военный полигон»-ի թիրախներ ոչնչացվեցին, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։

Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անհապաղ պիտի արձագանքի Կաթողիկոսն ու միջազգային բոլոր հաթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում