Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:51 31-10-2025

Եթե մարդկություն կա, ՔԿՀ պատերից ներս է մնացել, այդ շենքից դուրս վերացել է. Արսեն Ղուկասյան

Առողջականը ոչինչ, դիմադրելի է, այն, որ այլևս չեմ վերադառնա քրեակատարողական հիմնարկ, արդեն հույս է տալիս, որ ամեն ինչ լավ կլինի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով:

«Էն վերաբերմունքը, որ ես տեսա Նուբարաշեն ՔԿՀ-ում աշխատողների, առավել ևս դատապարտյալների կողմից, անկեղծ ասած չէի սպասում, գիտեք՝ ինչքան անմեղ մարդիկ կան էնտեղ, էն մարդկային վերաբերմունքը որ տեսա, չէի սպասում: Եթե մարդկություն կա, երևի էդ շենքի մեջ ա մնացել, էդ պատերից դուրս մարդկությունը գրեթե վերացել ա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ծնողների պայքարը շարունակվելու է, քանի որ նա տնային կլաանքի տակ է, Ղուկասյանը դրական պատասխան տվեց՝ վստահություն հայտնելով, որ ծնողները չեն լռելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին