copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:52 15-03-2025

Ինչպես է Հ1-ը շրջանցում օրենքը. A4 թղթով մաքրում են հետքերը

Հանրային հեռուստաընկերությունը կրկին ուշադրության կենտրոնում է՝ պետական գնումների հսկայական ծախսերով։ Պարզվում է, որ հեռուստաընկերությունը gnumner.am կայքի միջոցով բազմիցս ձեռք է բերել A4 ֆորմատի թուղթ, ընդ որում՝ ընդհանուր արժեքն ամեն անգամ կազմել է շուրջ 1 միլիոն դրամ։ Ըստ օրենքի՝ 1 միլիոնից ավելի գնում չի կարելի կատարել նույն ընկերությունից, ուստի Հ1-ի 10 հատ 1 միլիոնանոց գնումը չի համարվում 10 միլիոն իրենց պատկերացմամբ:

Ամեն դեպքում հարց է առաջանում՝ ինչ կարող է տպել հեռուստաընկերությունը այսքան մեծ քանակությամբ։ Եթե հաշվի առնենք, որ 1 միլիոն դրամի թուղթը պարունակում է տասնյակ հազարավոր էջեր, ապա հարց է առաջանում՝ արդյոք այս ծախսերը նպատակահարմար են, թե՞ պարզապես պետական միջոցները վատնելու ևս մեկ օրինակ են, կամ էլ արդյո՞ք գնվածը թուղթ է:

Հանրային հեռուստաընկերությունը, լինելով պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն, պարտավոր է թափանցիկ ներկայացնել իր ծախսերը։ Սակայն նման կրկնվող և զգալի ծախսերը հանրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության խնդիր են առաջացնում։ Հնարավոր է՝ թուղթն օգտագործվում է վարչական փաստաթղթերի, հաղորդումների սցենարների տպագրության կամ այլ ներքին կարիքների համար, բայց արդյո՞ք պետական հեռուստաընկերությանը պետք է այսչափ մեծ ծախսեր այս ոլորտում, մնում է անհասկանալի։

Կասկածների տեղիք է տալիս նաև այն փաստը, որ գնումները կատարվել են նույն քանակությամբ, նույն արժեքով և մեծամասամբ նույն ընկերությունից։ Սա հարց է առաջացնում՝ արդյո՞ք գործընթացն օպտիմալ կառավարվում է:

Հետևաբար, պետք է արձանագրել, որ պետական միջոցներով իրականացվող գնումները մշտադիտարկման կարիք ունեն, իսկ մնացյալ հետևությունները թողնում ենք ձեզ:

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում