copy image url
Խոսք 4 տարի առաջ - 17:53 05-02-2022

Նաիրի Սարգսյանը քաղաքականության մեջ վաստակ չունի. Արա Պապյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Oragir.news-ի տեղեկություններով, Նաիրի Սարգսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նաիրի Սարգսյանը, հիշեցնենք, Հայկ Սարգսյանի՝ շիշ բռնողի եղբայրն է, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը։

Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց Կանադայում ՀՀ նախկին դեսպան, ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության խորհրդի անդամ Արա Պապյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք խնդիր տեսնո՞ւմ է նոր նշանակման հետ կապված։ Պապյանն ասաց, որ իհարկե, խնդիր տեսնում է՝ այն էլ մի քանի պատճառով։ Առաջինը այն, որ դա Նիկոլ Փաշինյանի տված խոստումի հերթական խախտումն է, որովհետև հստակ ասում էր, որ նշանակումները չեն լինի ծանոթ-բարեկամ և նման սկզբունքներով, անգամ օգտագործելով «մերիտոկրատիա» բառը։

«Ես չեմ կարծում, որ տվյալ անձը դիվանագիտության մեջ կամ ընդհանրապես, քաղաքականության մեջ, որևէ վաստակ ունի, սրանով մի շարք լրջագույն խնդիրներ է առաջանում, այս անձը չի կարող իրականացնել իր առջև դրված խնդիրները»։

Պապյանը նշեց, որ կարող է՝ հասարակությունը մտածի, որ ուրիշ երկրներում էլ կան քաղաքական նշանակումներ, օրինակ ԱՄՆ-ում, բայց նրանք խիստ սահմանափակ են, ընդհանրապես քաղաքական նշանակումները չեն անցնում մեկ երրորդի, այսինքն՝ երեսուն տոկոսի սահմանը։ Վարչապետի նշանակումները դիվանագիտական ասպարեզում իր սեփական թիմի անդամներն են։

«Երբ ես Կանադայում ՀՀ դեսպանն էի, ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց ոչ դիվանագետ Ֆելուչչի ազգանունով մի անձ, ով բրիտանական ծագմամբ ամերիկացի էր, որը Մասաչուսեթս նահանգի նահանգապետն էր եղել, որը Կանադային սահմանակից նահանգ է։ Մի մարդ էր, ով դիվանագետ չէր, բայց մեծ փորձ ուներ Ամերիկա-Կանադա հարաբերություններում։ Կան երկրների դեսպանատներ, որտեղ հնարավոր է մի քանի հազար աշխատակից լինի, որտեղ այդ մարդիկ ամեն ինչի պատրաստվում են, դեսպանն ավելի շատ կազմակերպիչ է։ Մեր դեսպանատներում մեկ երկու դիվանագետներ են, մնացածը՝ տեխնիկական աշխատողներ»։

Պապյանը նշում է, որ դեսպանից շատ բան է կախված, ունի օրինակ ամսական, տարեկան քաղաքական հաշվետվություն գրելու հնարավորություն, եռամսյակային, տարեկան առաջարկներ։

«Նաիրի Սարգսյանը ոչ մի խնդիր չի կարողանալու լուծել, այսինքն՝ սա հերթական սխալ ու վնասակար նշանակումն է լինելու և մի բացասական պահ էլ եմ ուզում նշել, որ նման նշանակումները բարոյալքում են ՀՀ դիվանագիտական կորպուսը։ Մարդիկ աշխատում են տարիներով, տասնամյակներով, սովորում են տարբեր համալսարաններում, տարբեր երկրներում փորձ են ձեռք բերում հույսով, որ նրանք մի օր կդառնան դեսպան և ահա մեկը, ով իրենից ոչինչ չի ներկայացնում, ոչ իր անցած ուղիով և գիտելիքներով, գալիս է՝ նրանց գլխի վրայով թռնում, դառնում է դեսպան, հետո էլ մեղադրում են, ասում, դիվանագետները գնում են ուրիշ տեղ ապրելու։ Բա ի՞նչ անեն, երբ ՀՀ-ում իրենց աշխատանքը չի գնահատվում»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում