Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 11:46 02-02-2022

ՌԴ-ն երբեք ՀՀ-ին իր կազմում չի ընդգրկի. Արա Պապյան

Oragir.news-ը զրուցել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման խորհրդի անդամ Արա Պապյանի հետ՝ ՀՀ նախագահի ինստիտուտի, սահմանադրական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության, Շանթ Հարությունյանի հետ բանավեճի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և հայ-ռուսական հարբերությունների մասին։

Քաղաքական գործիչ Արա Պապյանն իր խոսքում անդրադարձավ ներքաղաքական իրադարձություններին՝ նշելով, որ մենք ունենք միապետական համակարգ, և պետք է կատարենք սահմանադրական բարեփոխումներ, ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա երկու առանձին համակարգ ընտրելու։

Խոսելով Արցախի հիմնախնդրի մասին՝ անդրադարձավ իր թիմակցի՝ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ «Այս պատերազմը ո՛չ Ալիևն է սկսել, և ո՛չ էլ Փաշինյանը...

Ըստ նրա՝ Արցախում գործել է կառույց, որն օժանդակել է հայկական կողմի պարտությանը։ Եվ որ մեր երկրում և՛ ռուսամետ, և՛ արևմտամետ նպատակադրումներ կան։ Այս գործընթացում յուրաքանչյուրն ունի իր շահը։

Անդրադառնալով իր և Շանթ Հարությունյանի հետ երեկ տեղի ունեցած բացառիկ բանավեճին, ասաց, որ բանավեճի առաջարկը եղել է Հարությունյանի կողմից և համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կագավորման գործընթացի մասին ասաց, որ Թուրքիայի նպատակն է ՀՀ-ն դարձնել կլասիկ գաղութ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում